Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բորուսիայի» դեմ խաղից հետո ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ ցանկանում է լինել այնտեղ, որտեղ իրեն կգնահատեն:
«Հնարավոր է՝ մյուս մրցաշրջանում չլինեմ «Ռեալում»: Ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ կգնահատեն»,- հայտարարել է պորտուգալացին:
Խոսելով խաղի մասին՝ Մոուրինյոն նշել է. «Ֆուտբոլում միշտ լինում են հաղթողներ ու պարտվողներ: Իմ կարծիքով՝ այսօր մենք կարող էինք լինել հաղթող: Մենք պայքար մղեցինք մինչև վերջ, բայց և այնպես չկարողացանք մոռանալ Դորտմունդում եղածը»:
|