Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բորուսիայի» դեմ պատասխան խաղից հետո հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոյի ապագան իրեն չի հետաքրքրում:
«Մոուրինյո՞. նա ինձ չի հետաքրքրում. ինձ ավելի շատ հետաքրքրում են «Ռեալն» ու ես»,- ասել է Ռոնալդուն:
Նշենք, որ Մոուրինյոն «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտարարել է, որ հնարավոր է՝ ինքը հեռանա «Ռեալից»:
«Ռեալ» - «Բորուսիա» խաղն ավարտվեց 2:0 հաշվով, սակայն դորտմունդցիները դուրս եկան եզրափակիչ:
|