Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 30 » ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՆԱԽԱԽԱՂՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՆԱԽԱԽԱՂՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, որ իր թիմը շատ վատ է խաղացել առաջին խաղում: Նա նաև նշել է, որ պատախան խաղում իր ֆուտբոլիստները ավելի ագրեսիվ կգործեն:

Հնարավորությունների և «Խուանիտոյի հոգու» մասին.

«Դուք բոլորդ էլ հասկանում եք, թե ինչ է նշանակում «Խուանիտոյի հոգի», և ես կարծում եմ, որ չարժե նորից բացատրել դրա իմաստը: Պատմություն պետք է իմանալ և հարգել, ու հավատացեք ես հարգանքով եմ վերաբերվում թիմի պատմության կարևորագույն իրադարձություններին և անձանց: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ հնարավորություններ մենք ունենք, ապա կասեմ, որ շատ դժվար է հաշվել այն, քանի որ մենք խաղը սկսելու ենք 1-4 հաշվով»:

Դորտմունդում տեղի ունեցած խաղից հետո ֆուտբոլիստների հետ խոսակցության մասին.

«Այդ խաղից հետո Դուք ինձ հարցրեցիք, թե ինչ եմ ասելու ֆուտբոլիստներին, իսկ ես պատասխանեցի, որ դեռ չգիտեմ: Խաղից մի քանի օր անց ես վերլուծեցի ֆուտբոլիստների խաղը: Ես նրանց ասացի այն ինչ պետք է ասեի ընդհանուր խաղի և առանձին ֆուտբոլիստների մասին»:

Դորտմունդում կրած պարտության մասին.

«Առաջին խաղից առաջ ես ցանկանում էի, որ հաղթեր նա, ով արժանի է: Ես չեմ ցանկանում, որ կիսաեզրափակչում ինչ-որ պահ որոշի խաղի ելքը: Իմ խոսքերը խաղից հետո ճիշտ էին հասկացել: «Բորուսիան» արժանիորեն հաղթեց: Այդ պատճառով չնայած մեզ համար վատ արդյունքին, պետք է նշել, որ ամեն ինչ այդ խաղում արդար էր»:

Մեկնարկային կազմի մասին.

«Դժվար թե մեկնարկային կազմը զարմացնի, որևէ մեկին: Դորտմունդում մեկնարկային կազմը վաղուց պարզ էր, անհայտ էր միայն Դի Մարիայի մասնակցության հարցը: Հիմա իրավիճակը այլ է: Հիմա մենք մեկնարկային կազմի մի քանի տարբերակ ունենք: Կարող եմ միայն ասել, որ Ռոնալդուն առողջ է, իսկ ահա Արբելոան և Մարսելոն խաղին հաստատ չեն մասնակցի»:

Կլոպի բառերի և «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին.

«Առաջինը, ինչ ցանկանում եմ նշել, դա այն է, որ իմ ապագան կախված չէ առաջիկա խաղից: Ինչ վերաբերվում է Կլոպի խոսքերին, ապա ես կարդացել եմ նրա ասուլիսը և այն խոսքերը, որոնք վերագրվում էին նրան, նա չի արել»:

Կառլո Անչելոտիի մասին.

«Ես ոչինչ այդ մասին չգիտեմ: Ես ընդհանրապես խոսակցություններին և բամբասանքներին չեմ հետևում: Ես հիմա մտածում եմ առաջիկա խաղի մասին և մնացած ամեն ինչ ինձ չի հետաքրքրում: Մեզ սպասվում է տասնամյակի կարևորագույն հանդիպումը: Դորտմունդում կայանալիք խաղից առաջ էլ էի մտածում այդ ամենի մասին, ուղակի մի քանի ֆուտբոլիստներ այդ խաղին վերաբերվում էին ինչպես ընկերական հանդիպման»:
Ավելացրեց: Varik(Admin) (30.04.2013) |
Դիտումներ: 396 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.