Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան այսօր կայցելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» –«Բորուսիա» պատասխան հանդիպմանը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի տվյալներով` նրանք ցանկանում են հետևել արքայական ակումբի հարձակվողներ Քարիմ Բենզեմայի և Գոնսալո Իգուաինի խաղին: Թուրինյան ակումբը, ինչպես հայտնի է, բարձրակարգ հարձակվող է փնտրում: «Ռեալի» հարձակման գծի ներկայացուցիչները նույնպես գտնվում են թուրինյան ակումբի հետաքրքրությունների ոլորտում:
Նշենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիա» – «Ռեալ» առաջին խաղում հաղթել է գերմանական ակումբը 4:1 հաշվով:
|