«Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը նշել է, որ Մախաչկալայի թիմին անհրաժեշտ է համաշխարհային մակարդակի արտասահմանցի ֆուտբոլիստ:
«Մեր թիմին անհրաժեշտ է երեք բարձրակարգ ռուս ֆուտբոլիստ և մեկ՝ համաշխարհային մակարդակի արտասահմանցի: Եթե հարցնեք, թե արտասահմանցի ո՞ր ֆուտբոլիստին ես կցանկանայի ձեռք բերել, կպատասխանեմ՝ Սերխիո Ռամոսին»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է sport-express-ը:
|