Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական L´Equipe-ը, «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»:
Հաղորդման համաձայն՝ Անչելոտին ՊՍԺ-ի՝ «Նիցայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ ու բանակցել տեղափոխության շուրջ:
Աղբյուրը նշում է, որ եթե Մոուրինյոն հեռանա, ապա 90 տոկոս հավանականությամբ հենց իտալացի մասնագետը կգլխավորի «Ռեալը»:
Նրա հետ միասին «Ռեալ» կտեղափոխվի Մարկո Վերատին:
|