Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բորուսիայի» դեմ խաղից առաջ Յուրգեն Կլոպին՝ «Բորուսիայի» գլխավոր մարզչին, ասել է, որ ինքն այս մրցաշրջանից հետո տեղափոխվելու է «Չելսի»:
«Տեղափոխվելու եմ «Չելսի»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում նշված աղբյուրը: Հաղորդման համաձայն՝ Մոուրինյոն Կլոպի հետ քննարկել է նաև Լևանդովսկիի՝ «Չելսի» տեղափոխության հարցը:
Հարկ է նշել, որ պորտուգալացին «Չելսին» գլխավորել է 2004-2007թթ. ընկած հատվածում:
|