Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում լինել Պրիմերայի 33-րդ տուրի շրջանակում կայանալիք Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում, հաղորդում է AS-ը:
Ձեռքի վնասվածքից հետո Կասիլյասը կորցրել էր տեղն Արքայական ակումբի մեկնարկային կազմում եւ կարող է 3 ամսվա ընդմիջումից հետո վերադառնալ խաղադաշտ:
Չի բացառվում, որ Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում կընդգրկվեն նաեւ Ալվարո Մորատան, Կազեմիրոն եւ Նաչո Ֆերնանդեսը: Մադրիդյան դերբին կկայանա ապրիլի 27-ին «Աթլետիկոյի» խաղադաշտում:
|