Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույսը չի կորցրել, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հաղորդման համաձայն՝ խաղից անմիջապես հետո «Ռեալի» նախագահը հանդիպել է թիմին ու քաջալերել նրանց՝ հավաստիացնելով, որ նրանք կարող են վերադարձնել կորցրածը: Պերեսը խաղացողներին խնդրել է այդ հավատ ներշնչել նաև երկրպագուներին:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Գերմանիայում 4:1 հաշվով պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիայից», որը, շատ հնարավոր է, վճռորոշ լինի այս դիմակայությունում: Ամեն դեպքում, ինչպես շատ երկրպագուներ, Ֆլորենտինո Պերեսը ևս հուսալքված չէ և հավատում է, որ «Արքայական ակումբը» «Սանտիագո Բեռնաբեուում» կարող է արժանավայել խաղ ցույց տալ ու իրականություն դարձնել երկրպագուների երազանքը:
|