Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անդրադարձել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ փոխհարաբերություններին: «Արքայական ակումբի» մարզիչը հստակ նշել է, որ իր և Կասիլյասի միջև լարված փոխհարաբերություններ չեն՝ չնայած այն հանգամանքին, որ այդ մասին շատ են խոսում:
«Մենք ունենք պրոֆեսիոնալներին վայել փոխհարաբերություններ, ինչպես ունեն դաստիարակված մարդիկ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
|