Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը, խոսելով Արքայական գավաթի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» խաղի մասին, խոստովանել է, որ ցանկանում է՝ այդ հանդիպմանն առավելության հասնեն «Ատլետիկոյի» խաղացողները՝ նվաճելով Արքայական գավաթը:
«Ռեալն» ու «Ատլետիկոն» այն թիմերն են, որոնք Լա լիգայում վճռորոշ են «Բարսելոնայից» հետո: «Ատլետիկոն» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, և թիմի համար միևնույն է՝ երկրո՞րդ տեղը կզբաղեցնեն, թե՞ երրորդ: Ինչ վերաբերում է Արքայական գավաթին, Դիեգո Սիմեոնեն գիտի՝ ինչ պետք է անել և դրա մասին ասել է ֆուտբոլիստներին: Աստված տա՝ «Ատլետիկոն» նվաճի Իսպանիայի գավաթը»,- ասել է Արագոնեսը:
|