Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նա ֆուտբոլում իր սեփական հայացքներն ու տեսությունն ունի: Կլոպն այդպես է արտահայտվել ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք իրեն համարում է որևէ մարզչի հետևորդ:
«Մարդը միշտ պետք է հավատարիմ մնա իրեն և անհատականություն լինի, և ես չեմ փորձում կրկնօրինակել ուրիշներին: Չեմ ցանկանում լինել Պեպ Գվարդիոլա, Ժոզե Մոուրինյո կամ Յուպ Հայնկես: Իհարկե, ես սխալներ էլ եմ գործում, բայց դրանք ուղղելու հնարավորություն միշտ ունենում եմ, քանի որ մարչզի աշխատանքը գնահատում են թիմի խաղի և արդյունքների հիման վրա: Եթե թիմի արդյունքները դրական են, ապա մարչզի մասին միշտ լավ են արտահայտվում: Իմ դեպքում՝ հենց այդպես էլ կա»,- հայտարարել է Կլոպը:
|