Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ապրիլի 24-ին կայանալիք առաջին՝ արտագնա հանդիպումից առաջ, զուգահեռներ է տարել իսպանական և գերմանական ֆուտբոլի միջև։
«Բունդեսլիգան շատ ուժեղ է, և այդ առաջնությունում ելույթ ունեցող թիմերը միանգամայն մրցունակ են։ Ես խաղում եմ Իսպանիայի առաջնությունում՝ այն համարելով աշխարհի լավագույններից մեկը։
Ինչ վերաբերում է իսպանական և գերմանական ֆուտբոլի միջև եղած տարբերությանը, ապա այն, ըստ իս, կայանում է հետևյալում. Իսպանական ֆուտբոլը տեխնիկապես ավելի հագեցած և ստեղծագործական է, այնինչ գերմանականում շեշտն ավելի շատ դրվում է խաղացողների ֆիզիկական պատրաստվածության և պայքարի ոգու վրա»,-հայտարարել է դի Մարիան։
|