Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ, խոսել է սպասվող հանդիպման մասին:
Խեդիրան նաև հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ ազդեցություն է ունեցել իր առաջընթացի հարցում:
«Երբ ես նոր էի ակումբում, ինձ վրա պաշտպանվողական հանձնարարություններ էին դրված: Գերմանիայի հավաքականի կազմում ես ակտիվ մասնացկում էի գրոհներին, և Մոուրինյոն տեսնում էր դա: Սկզբում ես շատ զգացմունքային էի, սակայն հետագայում Մոուրինյոն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է ավելի լավ մտածել դաշտում:
Մոուրինյոն լավագույն մարզիչն է աշխարհում, ում ես երբևէ հանդիպել եմ: Նա կարող է նկատել յուրաքանչյուր խաղացողի ուժեղ կողմերը և օգնել զարգացնել դրանք: Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա ես ճնշում չեմ զգում խաղից առաջ: Այս մրցաշրջանում հաղթանակը մեր նպատակներից մեկն է: Թիմում բացի Կասիլյասից ոչ ոք չի հաղթել Չեմպիոնների լիգայի տիտղոսը «Ռեալի» կազմում»,- նշել է Խեդիրան:
|