Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին զուգահեռներ է անցկացրել կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» առաջատարների միջև՝ այս անգամ առավելություն տալով պորտուգալացուն: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի կարծիքով՝ «Բարսելոնայում» Մեսսիին վերաբերվում են ինչպես մեծագույն աստղի, իսկ «Ռեալում» թիմակիցները նախանձում են Ռոնալդուին նրա հրաշալի խաղի համար:
«Մեսսին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց Ռոնալդուն ավելի ուժեղ է: «Բարսելոնայի» խաղացողները Մեսսիին վերաբերվում են ինչպես համաշխարհային մեծության, իսկ «Ռեալում» նյարդայնանում են, որ Ռոնալդուն այդքան լավ է հանդես գալիս, և իրենք չեն կարող հասնել նրան: Չնայած սրան՝ Ռոնալդուն չի զիջում Մեսսիին: Իմ կարծիքով՝ նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Սկոլարին:
|