Գերմանացի ֆուտբոլիստը հիանալի հանդիպում անցկացրեց: Նա «սերուցքայինների» կազմում անցկացրած 150-րդ խաղը նշանավորեց դուբլով:
Սա Օզիլի երրորդ մրցաշրջանն է «Ռեալի» կազմում է և այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում միասին խփել է 26 գնդակ:
Օզիլը «արքայական ակումբ» է տեղափոխվել 2010/2011 մրցաշրջանում և թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
«Գալակտիկոսների» կազմում նա մասնակցել է Լա Լիգայի 99, ՉԼ-ի 29, Իսպանիայի գավաթի 18 և Սուպերգավաթի չորս հանդիպումների:
|