20-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն իր նորամուտը նշեց «Ռեալի» հիմնական թիմի կազմում ու խաղադաշտում անցկացրեց 90 րոպե: Բրազիլացին խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես շատ երջանիկ եմ: Սա երազանք էր, որ իրականացավ, ու ես քրտնաջան աշխատելու եմ, որ նոր շանսեր ստանամ ինչպես «Կաստիլյայում», այնպես էլ առաջին թիմում:
Իմ նորամուտի խաղում մենք հաղթանակ տարանք, իսկ այս խաղը ինձ շատ կօգնի պրոֆեսիոնալ զարգացման ընթացքում: Մարսելոն ու Կական օգնում էին ինձ: Ես նրանց ճանաչում էի դեռևս Բրազիլիայի հավաքականում ելույթներից»:
|