«Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կիսվել է տպավորություններով:
«Ես թիմային խաղացող եմ: Խաղում եմ այն դիրքում, որտեղ ինձ ասում է մարզիչը, ու ինձ լավ եմ զգում բոլոր դիրքերում: Ես պարզապես ուզում եմ խաղալ: Մենք միայն մտածում էինք «Բետիսի» դեմ հանդիպման մասին, քանի որ երեք միավոր վաստակելու կարիք ունեինք: Լարված խաղ էր ընթանում, իսկ 11 մետրանոցը մի փոքր բարդացրեց մեր դրությունը:
«Մենք հիանալի կազմ ունենք, ու բոլորս էլ պատրաստ ենք մեր ներդրումը ունենալ, երբ որ դրա կարիքը լինի: Հիմա մենք խաղալու ենք «Բորուսիայի» դեմ, որը շատ բարդ մրցակից է լինելու, բայց մենք «Ռեալ Մադրիդն» ենք ու միշտ պայքարելու ենք հաղթանակի համար:
Կասիլյասը ուրիշ խաղացող է, նա մեր ավագն է: Նա հանգստություն է պահպանում ու լավ մարզվում է: Երբ ստանա իր շանսը, նա այն կօգտագործի»:
|