Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » «ԿԱՍԻԼՅԱ´Ս, ԴՈՒ ԱՎԱՆԱԿ ԵՍ, ԽԼՈՒՐԴ ԵՍ, ՀԵՌԱՑԻ´Ր «ՌԵԱԼԻՑ». ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆ ԱՍԵ՞Լ ԵՆ «ՌԵԱԼԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ
«ԿԱՍԻԼՅԱ´Ս, ԴՈՒ ԱՎԱՆԱԿ ԵՍ, ԽԼՈՒՐԴ ԵՍ, ՀԵՌԱՑԻ´Ր «ՌԵԱԼԻՑ». ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆ ԱՍԵ՞Լ ԵՆ «ՌԵԱԼԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ


Այն, որ «Արքայական ակումբը» մաս-մաս անելու նպատակով երբեմն-երբեմն քայլեր են կատարվում, երևի թե բոլորը գիտեն: Գիտեն նաև այն մասին, որ այդ զազրելի գործընթացը հաջողության պսակելու համար նախընտրում են ամենանուրբ ու ամենաթանկ կետերը, որպեսզի քայքայիչ հարվածն ավելի խորն ու անդառնալի լինի:

Իսպանական «հեղինակավոր» կայքերից մեկը՝ Sport.es-ը, որ երևի հեղինակություն է վայելում բացառապես կատալոնյան «Բարսելոնայի» երկրպագուների շրջանում, քանի որ կատալոնյան միտվածությունը կայքի առաջին էջն այցելելիս է նկատվում, հոդված է հրապարակել, թե իբր Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» - «Բետիս» հանդիպման ժամանակ «Սանտիագո Բեռնաբեուի» տրիբունաներից մեկից մի խումբ երկրպագուներ վանկարկել են «Կասիլյաս, դու ավանակ ես, խլուրդ ես, հեռացի´ր «Ռեալից» նախադասությունը: Թե ինչպես ստացվեց, որ միայն Sport.es-ի ժուռնալիստներին հայտնի դարձավ այս մասին, բարդ է ասել, սակայն կարևոր խնդիրն այստեղ ամենևին էլ դա չէ:

Բանն այն է, որ կայքը, մեջբերելով «Ռեալի» որոշ «երկրպագուների» արտահայտած մտքերը, գրում է, որ այդ երկրպագուները կողմ են Մոուրինյոյի վարած քաղաքականությանը, ըստ այդմ՝ ցանկանում են Իկեր Կասիլյասի հեռացումը: Բայց ինչպե՞ս կարող էր «հեղինակավոր» Sport.es-ին հայտնի դառնալ ոչ միայն այն, թե ինչ էին վանկարկում, այլև թե ովքեր ու ինչ նպատակով էին վանկարկում, հանգուցալուծում տալն էլ ավելի բարդ է թվում: Բոլորը գիտեն, որ խաղադաշտից մարզիկների հասցեին արված վիրավորական ցանկացած արտահայտության հեղինակ ենթակա է պատասխանատվության, ընդհուպ մինչև կյանքի վերջն այդ խաղադաշտ չայցելելուն: Այդ դեպքում, երբ Sport.es-ն այսքան ինֆորմացիա ունի այս դեպքի առթիվ, ինչո՞ւ իրավապահները բացարձակապես անտեղյակ են ու քայլեր չեն ձեռնարկում... Անգամ ամենահանրաճանաչ մարզական աղբյուրներում մի հոդված էլ չկա, թե այդ «չարախինդ ֆաները» ենթարկվելու են պատասխանատվության:

Ինչևէ, այս տեղեկությունն այնքան թերի կողմեր ունի, որ դժվար է հավատալ: Բացի այդ՝ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Սանիագո Բեռնաբեուում»՝ «Ռեալի» երկրպագուների բնօրրանում: Եթե այս մասին գրվեր այն դեպքում, երբ խաղը տեղի ունենար, օրինակ, «Կամպ Նոուում» կամ «Վիսենտե Կալդերոնում», կարելի էր որոշ չափով խելքին մոտ համարել, բայց «Սանտիագո Բեռնաբեուում»՝ երբեք...

Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ այս քայլը «Ռեալը» կազմալուծելու հերթական հնարք է, որ ձեռնարկված է լրատվամիջոցի կողմից: Պետք չէ ուշադրություն դարձնել նմանօրինակ անհեթեթություններին:

Ուզում եմ վերջում նշել, որ այս հոդվածը գրում եմ ոչ թե որպես «Ռեալի» երկրպագու, այլ որպես վերլուծող մարդ, ով ապացույցների աննկարագրելի սակավության հետևանքով այսպիսի եզրահանգման է եկել:

Ավելացրեց: Varik(Admin) (21.04.2013) |
Դիտումներ: 433 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.