«Ռեալի» պաշտպան Պեպեն հայտարարել է, որ առանց Մոդրիչի և Մարսելոյի «Ռեալի» համար շատ դժվար կլինի Չեմպիոների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսսիայի» դեմ խաղում:
-Ափսոս, որ նրանք չեն կարող մասնակցել «Բորուսսիայի» դեմ խաղին: Նրանք կարևոր ֆուտբոլիստներ են համարվում ակումբի համար: Այսօր մենք հաղթեցինք, վաստակեցինք 3 միավոր և շարունակում ենք պայքարը:
Մեր նպատակը «Բորուսսիային», իսկ հետո «Ատլետիկոյին» հաղթելն է,- Պեպեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
|