Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս» խաղի ընթացքում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչն ու Մարսելոն վնասվածքներ ստացան: Այս մասին խոսել է Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան:
«Վնասվածքներն այս խաղի ամենավատ կողմն էին: Մարսելոն ազդրն է վնասել, իսկ Մոդրիչը, հավանաբար, ձգել է աջ ոտքի մկանները: Ամեն պարագայում ամեն ինչ հայտնի կդառնա բժշկական քննությունից հետո»,- ասել է Կարանկան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ անցկացրած հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բետիս» մրցավեճն ավարտվեց 3:1 հաշվով: Հարկ է նաև նշել, որ երկու ֆուտբոլիստներն էլ, հնարավոր է, չկարողանան մասնակցել «Բորուսիայի» դեմ առաջիկա խաղին, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին՝ ՀՀ ժամանակով 22:45-ին:
|