Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպի պատասխանը Ժոզե Մուորինյոյին երկար սպասեցնել չտվեց:
Հիշեցնենք՝ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ Կլոպն անդադար խոսում է Չեմպիոննների լիգայի կիսաեզրափակչում իրենց մրցակից բաժին հասած «Ռեալից», մինչդեռ ինքն այդ առիթով մեկնաբանություններ չի տալիս:
«Մոոորինյոն կարծում է, որ շա՞տ եմ խոսում: Ես նրան հիշում եմ, ինչպես իմ դպրոցի դասատուներից մեկին: Այս դեպքում ես կլռեմ», – Կլոպի խոսքերը փոխանցում է Football Espania-ն:
|