«Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Մոդրիչը չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը:
Երկուսն էլ բաց կթողնեն հանդիպումը վնասվածքների պատճառով, որոնք ստացել են Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ:
Մարսելոն վնասել է ձախ ազդրը, իսկ Մոդրիչը աջ ոտքի մկանները: Վերականգման ստույգ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» և «Ռեալի» միջև կիսաեզրափակիչ առաջաին հանդիպումը կկայանա Դորտմունդում ապրիլի 24-ին, ժամը 22:45-ին:
|