«Բետիսի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը «Ռեալի» դեմ խաղից հետո հայտնվեց մամլո սենյակում փոքր ինչ տխուր տրամադրությամբ: Նա գնահատեց խաղի ընթացքն ու իր թիմի խաղը:
«Խաղակեսի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցինք: Իհարկե, ավելի արդարացի կլիներ, որ պահպանվեր 0:0 հաշիվը մինչև ընդմիջում, բայց սա ֆուտբոլ է, ու պետք է համակերպվել:
Այն թիմում, որտեղ խաղում են Կրիշտիանուն, Օզիլը, Բենզեման ու Մոդրիչը, մյուս դիրքերում ոչ հիմնական խաղացողների խաղալը մեծ ազդեցություն չի թողնում:
Երկրորդ կեսում մենք սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին: Այո՛, երկրորդ կեսում թիմը ավելի լավ խաղ ցուցադրեց ու անընդհատ շարժման մեջ էր:
Օզիլը Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկն է: Նա նույն մակարդակի վրա է, ինչ Ռոնալդուն ու Մեսսին, պարզապես տասնյակներով գոլեր չի հեղինակում: Ի դեմս նրա «Ռեալն» ադամանդ ունի»,- նշել է Մելը:
|