Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » ՎԱՐԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՄ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ»
ՎԱՐԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՄ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ»
Մադրիդի «Ռեալի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, պատմել է, որ իր առաջընթացի համար նա պարտական է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Պետք է շնորհակալ լինեմ իմ մարզչին վստահության համար, նա կարողացավ զարգացնել իմ խաղային որակները: Ես շատ եմ մարզվել, որպեսզի հասնեմ նրան, ինչ հիմա ունեմ: Թիմին միանալու պահից ես շատ բան եմ սովորել իմ թիմակիցներից», - ասել է Վարանը: Լա Լիգայի այս խաղարկությունում «Ռեալի» երիտասարդ պաշտպանը անցկացրել է 917 րոպե՝ 10 խաղերում դուրս գալով մեկնարկային կազմում: