Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում հրաժարվել «Սանթոսի» հարձակվող Նեյմարից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Իսպանիայի գործող չեմպիոնի նախագահը պատրաստ է բրազիլացու համար վճարել շատ ավելին, քան «Բարսելոնան»։
Եթե կապտանռնագույները պատրաստ են Նեյմարի համար վճարել 45 մլն եվրո, ապա «արքայական» ակումբը՝ 100 մլն եվրո։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Նեյմարի անունն ավելի շատ շոշափվում էր կատալոնացիների հետ կապված։ Շատ մասնագետներ նշում են, որ բրազիլացու խախաոճն ավելի շատ կհարմարեցվի «Բարսելոնային»։
|