Աղբյուրի փոխանցմամբ, Մոուրինյոյի թիմից հեռանալու հավանականությունը 80 տոկոս է: Բացի այդ, Մոուրինյոն պայմանավորվել է Ֆլորենտինո Պերեսի հետ, որ Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում նա անպայման կլքի ակումբը:
Հիշեցնենք, որ նախկինում նորություններ էին տարածվել, ըստ որոնց թիմի մի քանի ֆուտբոլիստ պատրաստ են լքել «Ռեալը», եթե Մոուրինյոն շարունակի աշխատել Իսպանիայի մայրաքաղաքում: