«Ռեալի» ղեկավարությանը հայտնի է,որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ Մադրիդից, – հայտնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբում» կարծում են, որ հաջորդ տարի պորտուգալացի մասնագետը կգլխավորի լոնդոնյան «Չելսին» կամ ֆրանսիական «ՊՍԺ»-ը: Այս շաբաթ նա մեկնել է Լոնդոն: Բացի այդ, եվրոպական ակումբի ներկայացուցիչներից մեկը վստահ է, որ առանց Մոուրինյոյի թիմի ավագ Իկեր Կասիլյասը նորից կզբաղեցնի իր տեղը հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն հայտարարել էր, որ չի պատրաստվում պահեստային նստարանին թողնել դարպասապահ Դիեգո Լոպեսին: Վերջին շրջանում մարզիչը շատ գոհ է դարպասապահից և պատճառ չի տեսնում փոփոխության: