Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » «ՌԵԱԼԻ» ԵՎ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
«ՌԵԱԼԻ» ԵՎ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Սույն թվականի հունիսի 9-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» բարեգործական խաղի շրջանակներում հանդիպում կանցկացնի իտալական «Յուվենտուսի» հետ:
Հանդիպմանը կմասնակցեն ոչ միայն ներկայիս աստղերը, այլև անցյալի անվանի ֆուտբոլիստներ Զինեդին Զիդանը, Պավել Նեդվեդը, Էդգար Դավիդսը և Լուիշ Ֆիգուն:
Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Կարմիր խաչի» իսպանական մասնաճյուղին: Հանդիպման կազմակերպիչը «Արքայական ակումբի» բարեգործական հիմնադրամն է:
Հիշեցնենք, որ այդ խաղից որոշ ժամանակ անց երկու ակումբները նորից կհանդիպեն, բայց այս անգամ արդեն մարտական կազմերով: