Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » ԷՍՅԵՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է
ԷՍՅԵՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է
«Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսյենի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիայի» դեմ առաջին հանդիպմանը գրեթե անհնարին է, հայտնում են իսպանական զանգվածային լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստը, ով «Գալաթասարայի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ, խաղալով աջ պաշտպանի դիրքում, մկանային վնասվածք էր ստացել, չի կարողանա օգնել իր թիմին Դորտմունդում:
Այս մրցաշրջանում Էսյենը «սերուցքայինների» կազմում մասնակցել է ՉԼ-ի վեց հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: