«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ կցանկանար իր նախկին թիմին տեսնել ՉԼ-ի եզրափակչում:
«Հույս ունեմ, որ նրանք կհաղթեն Չեմպիոնների լիգան: Այժմ հարմար պահ է, և կան բոլոր նախադրյալները դրա համար: Մյուս կողմից, հաշվի առնելով «Ռեալի» արդյունքները՝ կարելի է մտածել, որ «Արքայական ակումբը» կլինի եզրափակչի մասնակիցներից մեկը:
Մոուրինյոյի հեռանա՞լը: Ավելի լավ է հարցնել մեկ ուրիշին, որովհետև ես չեմ աշխատում ակումբում և չգիտեմ, թե ինչ է նա ցանկանում: Մենք ուղակի պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ֆիգուն:
|