«Մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, և դա շատ կարևոր է մեզ համար: Հրաշալի աշխատանք ենք կատարել: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Կարծում եմ` լավագույնը Չեմպիոնների լիգայում: Սակայն մեզ արդեն հաջողվել է հաղթել մադրիդցիներին: Ամեն դեպքում, նրանք այս զույգի ֆավորիտն են: Ուրախ եմ, որ պետք է դիմակայենք Կրիշտիանոյին և Օզիլին: Կփորձենք ամեն ինչ անել եզրափակիչ դուրս գալու համար», – Գյունդողանի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին: