Մոուրինյոն չի օգտվում երկրպագուների աջակցությունից, թեեւ լավ արդյունքներ է ցուցադրում, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչեսը: Արքայական ակումբի կազմում 524 խաղ անցկացրած իսպանացին նշել է, որ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները չեն քննադատում պորտուգալացի մասնագետին, քանի որ հարգում են թիմին: «Իրոք, Մոուրինյոյի հետ առերեսում չի եղել «Ռեալի» հանդեպ ունեցած հարգանքի պատճառով: Բացի այդ, Մոուրինյոն լավ մարզիչ է: Նա չի օգտվում երկրպագուների աջակցությունից, թեեւ լավ արդյունքներ է ցուցադրում: Եվ դա բացատրվում է նրա վարքով»,- Սանչեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
|