Կանեմ ամեն բան, որպեսզի հնարավորինս երկար հանդես գամ «Նապոլիում», ասել է իտալական «Նապոլիի» եւ Ուրուգվայի ազգային հավաքականի ռմբարկու Էդիսոն Կավանին: «Հիանալի եմ զգում ինձ: Սակայն իրավիճակն այնքան պարզ չէ, որքան կողքից է երեւում: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի հնարավորինս երկար հանդես գամ «Նապոլիի» մարզաշապիկով»,- 26-ամյա ուրուգվայցու խոսքը փոխանցում է La Repubblica-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին ամռանը տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»: Ընթացիկ մրցաշրջանում նա 37 խաղում խփել է 31 գոլ:
|