Իսպանական Marca-ի հարցման մասնակիցների 75 տոկոսի կարծիքով, Մադրիդի «Ռեալում» կա «կրիշտիանուկախվածություն»՝ Արքայական թիմի դրական արդյունքները կախված են պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի խաղից: «Աթլետիկի» դարպասը երկու գնդակ ուղարկելուց հետո Ռոնալդուի գոլերի թիվն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում հասավ 50-ի:
|