«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Սևիլյայի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիային: Այս մասին հայտնում է Marca-ն:
Արքայական ակումբում վստահ են, որ ֆրանսիացին կարող է հարմարվել թիմի խաղաոճին և անհրաժեշտության դեպքում փոխարինել Խաբի Ալոնսոյին: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:
Նշենք, որ «Ռեալի» համար հեշտ չի լինի գնել Կոնդոգբիային, քանի որ նրա ծառայություններով հետաքրրքվում են նաև մանչեսթերյան և միլանյան ակումբները, «Չելսին», «Արսենալը» և «Յուվենտուսը»:
|