«Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբո Պենևը կարծիք է հայտնել մադրիդցիների խաղի մասին:
«Դիեգո Սիմեոնեն հրաշալի է ղեկավարում թիմը: Նա ունի բնավորություն և գիտի, թե ինչպես իր մտքերը հասցնի ֆուտբոլիստներին: Ֆալկաոն մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն ես կարդացել եմ, որ նա կարող է հեռանալ: Եթե «Ատլետիկոն» ցանկանում է պայքարել «Ռեալի» և«Բարսելոնայի» հետ, պետք է փորձի թիմում պահել այդպիսի խաղացողներին: Կարծում եմ` «Ատլետիկոն» լավ հնարավորություններ ունի Իսպանիայի գավաթի եզրափակիչում: Երկրպագուներն արժանի են այդ տոնին», – Պենևի խոսքերը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա վաղը Երևանի ժամանակով 23:30-ին:
|