«Նապոլիի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին այլևս չի թաքցնում, որ պատրաստ է հեռանալ ակումբից:
«Նապոլիում» ինձ հիանալի եմ զգում, սակայն ֆուտբոլում պետք է հաշվի առնել շատ գործոններ: Կարող եմ միայն ասել, որ այս մարզաշապիկը կրելու մինչև վերջին օրն ամբողջությամբ նվիրված կլինեմ ակումբին»,- ուրուգվայցու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Նապոլին» և «Ռեալը» շատ մոտ են Կավանիի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն:
|