«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ատլետիկի» դեմ խաղում: Այդ խաղում նրա երկրորդ գոլը հիսուներորդն էր այս մրցաշրջանում:
Այդ գոլերից 31-ը Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է Լա Լիգայում, 11-ը՝ Չեմպիոնների լիգայում, 6-ը՝ Իսպանիայի գավաթում, և ևս 2-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում:
Հավելենք, որ հարձակվողը գոլի հեղիանակ է դառնում արդեն ութ խաղ անընդմեջ: Այդ 8 խաղերում նա 11 գոլի հեղինակ է դարձել:
|