Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուայինը «Ատլետիկի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով ու խոսել «Բորուսիայի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Ես արդեն երկար ժամանակ եմ այս թիմում ու շատ լավ գիտեմ, թե ինչքան դժվար է այստեղ խաղալը: Բայց վերջին երեք մրցաշրջաններում մենք մեծ հեշտությամբ ենք հաղթում «Ատլետիկին», ու այսօր էլ ամեն ինչ շատ լավ դասավորվեց:
Ուրախ եմ, որ գոլ խփեցի, իսկ թիմը վաստակեց երեք միավոր: Ի դեպ, երբեմն մենք խնդիրներ էինք ունենում, քանի որ «Ատլետիկը» լավ թիմ է:
Մեզ մոտ դրական շարք է սկսվել: Թիմը լավ մարզավիճակ է ձեռք բերել: Հուսով եմ՝ մրցաշրջանի վերջնամասը հաջող կանցկացնենք:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների Լիգային, ապա «Բորուսիան» շատ ուժեղ թիմ է: Նրանք վերջին երկու տարիներին Գերմանիայի չեմպիոններն են: Պետք է հարգել այդ թիմին: Բայց «Ռեալն» ունի ամեն ինչ՝ այս դիմակայությունում հաղթելու համար»,- նշել է արգենտինացին:
|