«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի պահվածքն «Ատլետիկի»հետ խաղում, որի ժամանակ ֆուտբոլիստը սադրանքների էր ենթարկվում բասկյան ակումբի խաղացողների և երկրպագուների կողմից:
«Ֆուտբոլը տղամարդկանց խաղ է, իսկ «Սան Մամես» մարզադաշտում այն ավելի պարզ է զգացվում: Կրիշտիանոն երկու գոլ խփեց, որոնք օգնեցին մեզ հաղթել, իսկ «Ատլետիկի» խաղացողներն անում էին այն, ինչ որ պետք է անեին: Բոլորս գիտենք Կրիշտիանոյին և գիտենք, թե նա ինչպիսի մարդ է: Նա նվիրում է իրեն խաղին, սակայն Ռոնալդուն երբեմն ստիված է լինում այնպիսի բաներ հանդուրժել, որոնք իրեն դուր չեն գալիս», – Կարանկայի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
|