Անգլիական «Մանչեսթեր Սիթին»մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին: Այս մասին հայտնում է Tutto Mercato-ն:
Աղբյուրի տվյալներով` «քաղաքայինները» ցանկանում են ևս 2 տարով երկարաձգել հարձակվողի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2016թ.: Նոր պայմանագրի ֆինանսական կողմերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջերս տեղեկություններ էին տարածվել, թե Ագուերոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»:
|