Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Ատլետիկի» հետ հանդիպման ժամանակ մրցավարական աշխատանքը (3։0)։
Ռամոսը դժգոհ էր մրցավարի գործողություններից, ով Իտուրասպեին՝ Սերխիոյի հանդեպ կատարած կոպիտ խախտման համար չհեռացրեց։
«Բոլորս գիտենք, թե ինչպես է խաղում «Ատլետիկը»։ Նրանք նման կերպ էին գործում դեռևս Գերերոյի և Ուռսաիսայի ժամանակներից։
Հավատացեք, որ ես չեմ դժգոհում։ Ֆուտբոլն իսկական տղամարդկանց խաղ է, սակայն մրցավարի խնդիրը կարգ ու կանոնին հետևելն է։ Եթե նման խախտում կատարեինք ես կամ Պեպեն, միանգամից կհեռացվեինք խաղադաշտից»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
|