Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Չեմպիոնների լիգայի 1/2 վիճակահանությունից հետո խոսել է արդյունքի մասին:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» մրցակիցն է «Բորուսիան», իսկ «Բարսելոնան» ուժերը չափելու է «Բավարիայի» հետ:
«Մեզ բաժին է հասել «Բորուսիան»: Յուրաքանչյուր ոք կցանկանար մասնակցել նման խաղի: Դե ինչ, մենք ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ. առա´ջ, Մադրի´դ»,- ասել է Օզիլը:
«Բորուսիա» - «Ռեալ» առաջին խաղը տեղի է ունենալու ապրիլի 24-ին Դորտմունդում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 30-ին Մադրիդում:
|