Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան ու ավագ Սեբաստիան Կելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/2 փուլի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում Մադրիդի «Ռեալի» մրցակիցն է «Բորուսիան», իսկ «Բարսելոնայի» մրցակիցը՝ «Բավարիան»:
«Մրցակիցն ուժեղ է, բայց այդպես պետք է լիներ վիճակահանության ցանկացած արդյունքի պարագայում: Համոզված եմ, որ մենք կարող ենք առավելության հասնել»,- ասել է Կելը:
«Բորուսիա» - «Ռեալ» առաջին խաղը տեղի է ունենալու ապրիլի 24-ին Դորտմունդում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 30-ին Մադրիդում:
|