Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որոնց իր թիմը պետք է մրցի Մադրիդի «Ռեալի» դեմ:
«Ես ուրախ եմ, որ վերջապես պարզ դարձավ, թե ում դեմ ենք խաղալու: Կարծում եմ՝ ավելորդ է ասել, թե ինչքան ուժեղ մրցակից է Մադրիդի «Ռեալը»:
Բայց, մյուս կողմից, սա մեր հավանական երեք մրցակիցներից միակն էր, ում այս մրցաշրջանում արդեն հաղթել ենք», – նշել է Կլոպը:
|