Մադրիդի «Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո կիսվել է տպավորություններով: Հիշեցնենք, որ «Ռեալի» մրցակիցն է լինելու Դորտմունդի «Բորուսիան»:
«Մեզ համար մեծ պատիվ է ու ուրախություն Չեմպիոնների լիգայի այս փուլ հասնելը: Մենք մեծ հարգանք ենք տածում «Բորուսիայի» նկատմամբ: Խմբային փուլում երկու անգամ խաղացինք նրանց դեմ ու այդպես էլ չկարողացանք հաղթել:
Հույս ունեմ՝ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի: Մենք ուզում ենք հայտնվել այս եզրափակչում, դրա մասին երազում են բոլորը մեր ակումբում»,- նշել է Բուտրագենիոն:
|