Հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Ռոզանովը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի վիճակահանությունից հետո խոսել է արդյունքի մասին:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում «Բավարիայի» մրցակիցն է կատալոնական «Բարսելոնան», իսկ «Ռեալի» հակառակորդն է Դորտմունդի «Բորուսիան»:
«Կարծում եմ՝ «Ռեալ» - «Բավարիա», «Բարսելոնա» - «Բորուսիա» զույգերն ավելի հետաքրքիր կլինեին: Այդ պարագայում հանդիպումները հարուստ կլինեին գոլերով, իսկ երկրպագուների համար ավելի հետաքրքիր պայքար կծավալվեր: Առաջին խաղերը Գերմանիայում են, պատասխանները՝ Իսպանիայում. կարծում եմ՝ սա լավ է: Յուրաքանչյուր եվրոպացի ֆուտբոլասեր նախ՝ երկու օրով կմեկնի Գերմանիա՝ խաղերը դիտելու, ապա՝ երկու օրով Իսպանիա»,- ասել է Ռոզանովը «Ֆուտբոլ» հեռուստաընկերության եթերում:
|