Ֆրանսիական «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հերքել է բոլոր այն լուրերը՝ կապված Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոնալդուի Ֆրանսիա տեղափոխվելու հետ: Բացի այդ շեյխ նախագահը խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին և ասել է, որ իրենք վստահում են ու սիրում իրենց ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիին և չեն պատրաստվում նրան փոխարինել պորտուգալացի մասնագետով: Նասերը, բացի այդ, բավականին լավ է արտահայտվել ինչպես Ռոնալդուի, այնպես էլ Մոուրինյոյի մասին՝ նշելով, որ վերջիններս աշխարհի ուժեղագույնների շարքին են դասվում:
|