Ապրիլի 12-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» մրցակիցն է Դորտմունդի «Բորուսիան», իսկ «Բարսելոնայի» մրցակիցը՝ Մյունխենի «Բավարիան»:
Առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 23-ին ու 24-ին Մյունխենում ու Դորտմունդում, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Մադրիդում ու Բարսելոնայում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ խաղը տեղի կունենա Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում: Այն կանցկացվի մայիսի 25-ին: Եզրափակիչ խաղի տանտեր կհամարվի «Բորուսիա» - «Ռեալ» զույգի հաղթողը:
|